Արնե Սլոտը կարող է որակազրկվել մի քանի խաղով

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը կարող է որակազրկվել երկու կամ ավելի խաղով։

Հիշեցնենք, որ Արնե Սլոտը կարմիր քարտ է ստացել Պրեմիեր Լիգայի «Էվերթոնի» հետ խաղից հետո (2։2)։ Խաղից հետո նա ինչ-որ բան ասաց մրցավար Մայքլ Օլիվերին։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, հոլանդացին, ամենայն հավանականությամբ, կլինի պահեստայինների նստարանին փետրվարի 16-ին կայանալիք «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։ Այնուամենայնիվ, ապագայում նա կարող է որակազրկվել 2 կամ ավելի խաղով՝ Օլիվերի հասցեին արած մեկնաբանությունների համար։