Անգլիական Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ռմբարկու, «Նյուքասլի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» մասին։
«Եթե դուք լսում եք մարզչին, նա ասում է, որ սա պատմության մեջ ամենավատ «Մանչեսթեր Յունայթեդն» է, որ նրանք սա են, սա և սա։ Նա կարող է դաժանորեն անկեղծանալ, բայց լավ կլիներ, որ նման բաներ չասեր։ Ես վստահ չեմ, որ դա վստահություն է ներշնչում ակումբին։
Հանճարեղություն պետք չէ հասկանալ, որ այս պահին խաղադաշտում գործերը շատ վատ են ընթանում: Եվ դա երկար, ծանր մրցաշրջան էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Դժվար էր և կլինի: Հատկապես շահույթի և կայունության կանոնների առումով, թե ինչպես կարող են դրանք տեղավորվել կանոնների մեջ և մեծ գումարներ ծախսել: Ես չգիտեմ, թե ինչպես են նրանք շրջանցելու կանոնները:
Իրականությունն այն է, որ չնայած «Մանչեսթեր Յունայթեդ» անվանմանը, «Մանչեսթեր Յունայթեդը», որի հետ մենք մեծացել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը», որի դեմ ես խաղացել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում, և որոնք հսկաներ են եղել, չկան։ Նրանք այլևս գրանդ չեն։
Չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի իրավիճակը շտկելու համար, բայց նրանք դեռ շատ հեռու են «Մանչեսթեր Յունայթեդից», որի դեմ ես խաղացել եմ»,- Շիրերի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝