Մոտ 150 միլիոն եվրո․ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է հարձակվող ձեռք բերել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։

Ինչպես հաղորդում է OK Diario-ը, 25-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի համար առաջարկել 150 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ հարձակվողը մադրիդյան ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2024 թվականի ամռանը։ Ալվարեսը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։