«Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալն այս մրցաշրջանում կանոնավոր կերպով բարելավում է դրիբլինգը մրցակիցների հետ:
17-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ առաջնությունում (3,7), ինչպես նաև եվրոպական հինգ առաջատար առաջնություններում (3,9) մեկ խաղում միջին հաշվով գլխավորում է հաջող դրիբլինգներ կատարած ֆուտբոլիստների աղյուսակը, հայտնում է WhoScored-ը։
Ընդհանուր առմամբ, հրաշամանուկը Լա Լիգայի 20 հանդիպումներում ունի հինգ գոլ և տասը գոլային փոխանցում։ Երիտասարդ իսպանացին յոթ խաղում երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի երկուշաբթի օրը՝ մրցելով «Ռայո Վալեկանոյի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: