«Թոթենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Բայերի» ֆուտբոլիստին

Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Պիերո Ինկապիեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Էկվադորցու ծառայություններով հետաքրքրված է «Թոթենհեմը», որը նախորդ ամառ արդեն հետաքրքրություն է ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ:

Ինչպես հայտնում է Sport Bild-ը, «Թոթենհեմը» կրկին կփորձի ձեռք բերել «Դեղագործների» խաղացողին գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Պոտենցիալ գործարքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Հենց վերջերս՝ դեկտեմբերի վերջին, Պիերո Ինկապիեն նոր պայմանագիր ստորագրեց «Բայերի» հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։

23-ամյա կենտրոնական պաշտպանի գինը, ըստ Transfermarkt պորտալի փորձագետների, կազմում է 40 միլիոն եվրո: