ՊՍԺ-ից «Յուվենտուս» վարձավճարով տեղափոխված Ռանդալ Կոլո-Մուանին կիսվել է Իտալիայում իր ելույթից իր առաջին տպավորություններով:
Ֆրանսիացի հարձակվողը «ծեր սենյորայի» շարքերը համալրել է հունվարին։ Նոր թիմի կազմում առաջին չորս հանդիպումներում ֆուտբոլիստը խփել է հինգ գոլ։
«Ամեն ինչ լավ է ընթանում, ես շատ ուրախ եմ այստեղ ելույթ ունենալու համար: Ա Սերիան շատ է տարբերվում Լիգա 1-ից։ Իտալիայում խաղալն ավելի դժվար է, այստեղ ավելի կոշտ ֆուտբոլ է»,- ասել է 26-ամյա ֆուտբոլիստը Sky Sport-ին տված հարցազրույցում:
Ռանդալ Կոլո-Մուանիի վարձավճարը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն «Յուվենտուսն» արդեն ծրագրել է բանակցություններ հարձակվողի լիարժեք տրանսֆերի շուրջ։