«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների Լիգայի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում թիմի պաշտպան Մանուել Ականջին ստացած վնասվածքի մասին։
«Վիրահատությունը տեղի կունենա շաբաթ օրը։ Նա բաց կթողնի ութից տասը շաբաթ։ Մաղթում ենք Ականջիին շուտափույթ ապաքինում, քանի որ նա անհավանական ջանքեր է գործադրել այս մրցաշրջանում։
Նա և Ակեն խաղում էին բարդ պայմաններում և օպտիմալ մարզավիճակում չէին։ Դա պայմանավորված էր պաշտպանության կենտրոնում ֆուտբոլիստների պակասով», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի Պրեմիեր Լիգայում փետրվարի 15-ին «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալի «Նյուքասլին»։