Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը տեսանելի ապագայում կարող է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։
Անգլիացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը, սակայն «Լոս Բլանկոները», հավանաբար, կպարգևատրեն կիսապաշտպանին իր տպավորիչ խաղի համար բարելավված գործարքով:
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, 21-ամյա ֆուտբոլիստի գործակալներն արդեն «արքայական» ակումբի ներկայացուցիչների հետ քննարկում են պայմանագրի երկարաձգման հարցը։
Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» ավելի քան 100 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Կառլո Անչելոտիի թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։