Նոր տեղեկություն Արնե Սլոտի որակազրկման վերաբերյալ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը «Էվերթոնի» հետ դերբիում ոչ-ոքիից հետո (2:2) ակտիվորեն իր բողոքն էր հայտնում մրցավարներին և դրա համար կարմիր քարտ ստացավ։

Կանոնակարգը չի նախատեսում մարզիչների ավտոմատ որակազրկում։ Այս դեպքում որակազրկումը պետք է կիրառի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան։ Սպասվում է, որ ֆուտբոլային ասոցիացիան մինչև երկուշաբթի մեղադրանք կներկայացնի Սլոտի դեմ, հաղորդում է ESPN-ը, որից հետո մարզիչը և ակումբը երեք օր ժամանակ կունենան պատասխանելու համար:

Աղբյուրը նշում է, որ հոլանդացին գրեթե անկասկած բաց կթողնի «Վուլվերհեմփթոնի» (փետրվարի 16) և «Ասթոն Վիլայի» (փետրվարի 19) դեմ առաջիկա հանդիպումները։