Մադրիդի «Ռեալը» հույս ունի երկարաձգել պայմանագիրը հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ։ Բանակցային գործընթացն արդեն ընթանում է, և դրա շրջանակներում մադրիդյան ակումբը կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ պարզելու պահանջվող աշխատավարձը։
Վինիսիուսի կողմը ֆուտբոլիստի պատասխանն արդեն փոխանցել է Մադրիդի «Ռեալին», և այժմ սպասվում են հետագա զարգացումներ։ Վինիսիուսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
Ըստ դրա պայմանների՝ բրազիլացու աշխատավարձը տարեցտարի տարբերվում է։ Միջին տարեկան աշխատավարձը 15 մլն եվրո է։ 2024/2025 մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։