Միկել Արտետան՝ վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է վնասվածք ստացած պաշտպան Բեն Ուայթի և հարձակվող Կայ Հավերցի վիճակի մասին։

Իսպանացի մասնագետի խոսքով՝ Ուայթը լիովին կապաքինվի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը։

Ինչ վերաբերում է Հավերցի վնասվածքին, ապա Արտետայի խոսքով, այն տեղի է ունեցել բառացիորեն անսպասելիորեն: Հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մարզիչը նաև ավելացրել է, որ դեռ վաղ է խոսել Բուկայո Սակայի ապաքինման մասին, քանի որ այն վաղ փուլում է։ Հիշեցնենք, որ «Լեսթեր»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին Երևանի ժամանակով 16։30-ին։