«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի խնդիրների մասին: Քաղաքայիները անցած տարի վատ ավարտ ունեցան, որից հետո մի փոքր շտկեցին իրավիճակը, բայց դեռ կայունություն չեն գտել։
Խոսեպ Գվարդիոլայի թիմն այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, ինչպես նաև լրջորեն վտանգի տակ է դուրս մնալ Չեմպիոնների լիգայից փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած տնային պարտությունից հետո (2:3):
«Մենք հիանալի սկսեցինք մրցաշրջանը, բայց նոյեմբերին հայտնվեցինք դժվար կացության մեջ: Թիմը երկու քայլ առաջ է գնում, հետո նորից ձախողվում։ Մեր յուրաքանչյուր սխալ թույլ է տալիս գոլ խփել մեր մրցակիցներին, իսկ այն հանդիպումներում, որտեղ մենք գրեթե հաղթում էինք, նրանք ոչնչից գոլ են ստեղծում մեր դապասին:
Դժվար է, նման բան մեզ հետ երբեք չի եղել։ Ինչպես միշտ ասում եմ, երբեմն առանձին պահերը շրջում են սեզոնի ընթացքը: Առջևում շատ խաղեր կան, մենք կփորձենք ամեն ինչ շտկել,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։