Յուլիան Նագելսմանը՝ Կայ Հավերցի վնասվածքի մասին

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցի վնասվածքի մասին։

Գերմանացի ֆուտբոլիստը կբացակայի է մինչև ամառ՝ Դուբայում «զինագործների» հավաքի ժամանակ ստացած վնասվածքի պատճառով: Ֆուտբոլիստին վիրահատություն կպահանջվի։

«Մաղթում ենք Կային հաջող վիրահատություն և շուտափույթ ապաքինում։ Նրա վնասվածքը շատ տխուր լուր է, դա լուրջ կորուստ է մեր թիմի համար։ Մենք կաջակցենք նրան վերականգնման ժամանակահատվածում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։

Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում Գերմանիայի հավաքականը կխաղա Իտալիայի հետ։ Հանդիպումները կկայանան մարտի 20-ին և 23-ին։