Ջեյմի Վարդին կարող է տեղափոխվել գրանդ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդը» գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հույս կապել միայն ազատ գործակալների հետ: «Կարմիր սատանաները» պլանավորում են հաջորդ ամառ նոր հարձակվող ձեռք բերել, սակայն դժվար թե կարողանան թանկարժեք գործարք թույլ տալ ֆինանսական սահմանափակման պատճառով:

Լրագրող Լորի Ուիթվելի կարծիքով, այս հանգամանքները, ամենայն հավանականությամբ, կստիպեն «Յունայթեդի» ղեկավարությանը դիմել ազատ գործակալների շուկայի:

Հնարավոր թիրախների թվում են «Էվերթոնի» Դոմինիկ Կալվերտ-Լյուինը և «Լեսթերից» Ջեյմի Վարդին, ում գործող պայմանագրերը լրանում են հուլիսին: «Էվերթոնի» հարձակվողը մարտին դառնում է 28 տարեկան, մինչդեռ Վարդին հունվարին նշել է իր 38-ամյակը: