Ջամալ Մուսիալայի հրաժարագինը 2029 թվականի ամռանը 175 միլիոն եվրոյից կնվազի մինչև 100 միլիոն եվրո

Մյունխենի «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան իր նոր պայմանագրով ունի 175 միլիոն եվրո ազատման կետ, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող Քերի Հոուն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ այս գումարը 2029 թվականի ամռանը կկրճատվի մինչև 100 միլիոն եվրո։

Մյունխենյան ակումբն այսօր՝ փետրվարի 14-ին, հայտարարել է 21-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման մասին։

Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։