Էնցո Մարեսկա․ «Այս պահին մենք պատրաստ չենք չորս մրցաշարի մասնակցելու»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի հեռանկարների մասին։

«Այս պահին մենք պատրաստ չենք չորս մրցաշարի մասնակցելու։ Մեր նպատակն է այս ակումբին տանել դեպի հաղթանակ կամ մասնակցել չորս մրցաշարերի, բայց այս պահին մենք պատրաստ չենք դրան։ Վստա՞հ եմ, որ դա տեղի կունենա: Իհարկե, առաջիկա տարիներին»,- Մարեսկիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

24 տուրից հետո «Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 43 միավորով։