Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Դարեն Բենտը համեմատել է եգիպոսցի Մոհամեդ Սալահի և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի ելույթները Պրեմիեր լիգայում։
«Սալահը մեծագույններից մեկն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ։ Նրա թվերն ինքնին խոսում են։ Եթե խորհրդանշական հավաքական հավաքենք, նա անպայման կլինի եզրում: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է Ռոնալդուին դնել, Սալահն ավելի լավն է»,- Դարենի խոսքերն է մեջբերում Talksport-ը։
Հիշեցնենք, որ Մոհամեդը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։