Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի այլ թիմերի հետ կապելու լուրերին։
«Ես հոգնե՞լ եմ Վինիսիուսի մասին խոսելուց․ Այո, ես հոգնել եմ։ Բայց ես չեմ անհանգստանում։ Ես նրան երջանիկ եմ տեսնում, և մենք երջանիկ ենք նրա հետ միասին։ Այս թեման քննարկվում է միայն ակումբից դուրս, բայց ոչ ներսում։ Նա շարունակում է մարզավիճակ ձեռք բերել։
Ես տեսնում եմ, թե որքան մոտիվացված է նա։ Նա ճնշման տակ էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում և որոշիչ դեր խաղաց։ Ակումբը նեղվա՞ծ է Վինիսիուսի շրջապատից։ Ես չգիտեմ այդ մասին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մադրիդի «Ռեալը» շաբաթ օրը Իսպանիայի առաջնության արտագնա հանդիպում կանցկացնի «Օսասունայի» հետ։