Պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան որոշում է կայացրել «Մանչեսթեր Սիթիում» իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 30-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել աշխատանքային պայմանագիրը «Քաղաքայինների» հետ։ «Քաղաքայինների» և Բերնարդոյի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։ Transfermarkt պորտալը պորտուգալացու արժեքը գնահատում է 60 մլն եվրո։