«Բարսելոնան» հրաժարվել է աստղային երկու ֆուտբոլիստներին ձեռք բերելու մտքից

«Բարսելոնան» չի նախատեսում ամռանը ձեռք բերել Վիրջիլ վան Դեյկին և Յոզուա Կիմիխին: Երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերն էլ ավարտվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, «բլաուգրանային» առաջարկվել է անվճար տրանսֆերներով ձեռք բերել «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպանին և «Բավարիայի» կիսապաշտպանին, սակայն մարզական տնօրեն Դեկուն չի դիտարկել երկու տարբերակները:

Պորտուգալացի պաշտոնյայի խոսքով՝ «Բարսելոնան» պետք է ներդրումներ կատարի երիտասարդ խաղացողների վրա։ Վիրջիլ վան Դեյքը հուլիսին կնշի իր 34-ամյակը, մինչդեռ Ջոշուա Կիմմիխը վերջերս դարձավ 30 տարեկան։

Հոլանդացու և գերմանացու ապագան մնում է անորոշ. նրանք դեռ կարող են երկարաձգել իրենց պայմանագրերը և մնալ իրենց ակումբներում: