«Բարսելոնայում» հաստատել են Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը

«Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը «Բարսելոնայի» տեսադաշտում է:

Կատալոնական ակումբը համարվում էր անգլիացու գլխավոր հավակնորդներից մեկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն չկարողացավ ավարտին հասցնել տեղափոխությունը։

«Ճիշտ է, մենք քննարկել ենք Ռեշֆորդի թեկնածությունը։ Մենք մտածում էինք նրա հետ ստորագրելու մասին, բայց նա չկարողացավ գալ։ Մենք հուսահատ չէինք այս գործարքն իրականացնելու համար, նա մեր առաջնահերթությունը չէր»,- «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։