«Արսենալի» ֆուտբոլիստը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ

«Արսենալի» ֆուտբոլիստ Լեանդրո Տրոսսարը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Բելգիացու գործող պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2026 թվականի կեսերին, սակայն, կարծես թե, այն շուտով կերկարաձգվի:

Ինչպես հայտնում է Football Transfers-ը, կողմերը գրեթե համաձայնեցրել են գործարքի բոլոր պայմանները։ Լեանդրո Տրոսսարը «Արսենալ» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին «Բրայթոնից»: Այս մրցաշրջանում 30-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում Միկել Արտետայի թիմի կազմում անցկացրած 36 խաղում դարձել է հինգ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: