Ալեքսանդր Իսակը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ թիմ

«Նյուքասլի» կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն, շվեդ հարձակվողը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ», չնայած եվրոպական այլ թոփ ակումբների հետաքրքրությանը։

Այս մրցաշրջանում Իսակը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Իսակի գործող պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 մլն եվրո։