ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբների դասակարգման վարկանիշային աղյուսակը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբների դասակարգման նոր աղյուսակը։ Դրանում առաջին տեղը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը»։ Երկրորդ տեղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» է, իսկ լավագույն 3-ը եզրափակում է Մյունխենի «Բավարիան»:

Չորրորդ տեղը զբաղեցնում է Պրեմիեր լիգայի առաջատար և Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի հաղթող Լիվերպուլը։ Թոփ 5-ը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն։

Լավագույն ակումբների տասնյակում ընդգրկվել են նաև «Ինտերը» (Իտալիա), «Ռոման» (Իտալիա), «Բորուսիա Դորտմունդը» (Գերմանիա), «Չելսին» (Անգլիա) և «Բայերը» (Գերմանիա): «Բարսելոնան» զբաղեցրել է 11-րդ տեղը, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 13-րդ, իսկ Լոնդոնի «Արսենալը»՝ 14-րդ։