Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ամռանը այլ ակումբ կտեղափոխվի

Մադրիդի «Ռեալը» արագացրել է պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ գործարք կնքելու գործընթացը։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։

Նշվում է, որ Տրենտն արդեն տեղեկացրել է «Լիվերպուլին» պայմանագիրը չերկարաձգելու իր որոշման մասին: 26-ամյա աստղային ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Միաժամանակ, մադրիդյան ակումբը պետք է զգալի գումար վճարի Տրենտի համար՝ որպես պայմանագրի բոնուս։ Հարկ է նշել, որ ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» կադրային խնդիրներ է ունենում պաշտպանության աջ եզրում։