«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի վերջին խաղում (2:3):

Ըստ FPL MCFC-ի՝ շվեյցարացին առաջիկա մի քանի ամիսների ընթացքում չի օգնի «Մանչեսթեր Սիթիին»: Ավելին, Ականջին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, նշում է աղբյուրը։

Այս մրցաշրջանում 29-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։

Փետրվարի 15-ին Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Նյուքասլին», որի մեկնարկը Մոսկվայի ժամանակով 18:00-ին է: