Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի չորս հավակնորդներին։

Հավակնորդների թվում են Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ), Իգոր Պայշաոն (Ֆեյենորդ), Սերու Գիրասին (Բորուսիա Դորտմունդ) և Վանգելիս Պավլիդիսը (Բենֆիկա):

Հիշեցնենք, որ Վինիսիուսը երկու գոլային փոխանցում կատարեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (3:2), Պայշաոն գոլ խփեց «Միլանի» հետ խաղում (1:0), Գուիրասին գոլ և գոլային փոխանցում կատարեց «Սպորտինգի» դեմ խաղում (3:0), իսկ Պավլիդիսը խփեց միակ գոլը «Մոնակոյի» դեմ խաղում։