Սերժիու Կոնսեյսաու. «Նրանք ավելի շատ բան ունեին՝ մթնոլորտի օգնությամբ»

«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ֆեյենորդից» կրած պարտությունը (0:1):

«Այդպես ես հաղթում խաղերը՝ մտածելակերպով: Նրանք ավելի շատ բան ունեին՝ մթնոլորտի օգնությամբ։

Մենք որոշ հնարավորություններ ունեինք հավասարեցնելու հաշիվը, բայց դա տեղի չունեցավ: Դեռ ոչինչ որոշված ​​չէ՝ երեքշաբթի պատասխան խաղը կլինի»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։