ՊՍԺ-ն Ջանլուիջի Դոննարումային փոխարինելու տարբերակներ ունի

ՊՍԺ-ն դիտարկում է Մայք Մենյանին ձեռք բերելու տարբերակը։

GFFN պարբերականը գրում է, որ փարիզցիները «Միլանի» դարպասապահին համարում են Ջանլուիջի Դոննարումային փոխարինելու թեկնածու, ով, իբր, այս մրցաշրջանում իր ելույթներով չի գոհացրել Լուիս Էնրիկեին։

L’Équipe-ը հայտնում է նաև ՊՍԺ-ի հետաքրքրության մասին «Լիլի» դարպասապահ Լյուկ Շևալյեի նկատմամբ: Նշվում է, որ այս ամառ դարպասապահին ձեռք բերելու դեպքում Դոննարումման կարող է հեռանալ ակումբից և վերադառնալ Ա Սերիա։

Մաինյանի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2026 թվականին։ Երկարաձգման շուրջ պայմանավորվածություն դեռ ձեռք չի բերվել։