Պաու Կուբարսին գրառում է կատարել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին գրառում է կատարել ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

«Բարև, Կուլեներ, ես շատ ուրախ եմ պայմանագիրս երկարաձգելու համար: Հուսով եմ՝ կխաղամ նոր «Կամպ Նոու» մարզադաշտում։ Իմ նպատակն էր երկարաձգել իմ համագործակցությունը ակումբի հետ և խաղալ աշխարհի լավագույն մարզաշապիկով»

«Բարսայի» խաղացող լինելը յուրահատուկ զգացում է: Բառերով չեմ կարող նկարագրել։ Դա հպարտություն է։ Ամեն ինչ կանենք ակումբի հետ տիտղոսներ նվաճելու համար։ «Վիսկա էլ «Բարսա», – գրել ա Պաու Կուբարսին։