«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» աստղին

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմմիխն անգլիական գրանդում կարիերան շարունակելու տարբերակ ունի: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

«Լիվերպուլը» հետաքրքրված է 30-ամյա գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով: Հարկ է նշել, որ Կիմմիխի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Tranfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։ Կիսապաշտպանը մյունխենյան թիմում է հանդես գալիս 2015 թվականից։ Կիմմիխն ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։