«Միլանի» պաշտպան Քայլ Ուոքերը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում «Ֆեյենորդից» կրած պարտությունից հետո (0:1) կիսվել է իր կարծիքով:
«Սա երկու խաղից բաղկացած դիմակայություն է: Այո, մենք հիասթափված ենք, բայց հիմա անհամբեր սպասում ենք «Սան Սիրոյում» կայանալիք հանդիպմանը։
Պատասխան խաղում կարող ենք փոխել իրավիճակը։ Մենք պետք է դաս քաղենք այս երեկոյից: Խոսքը միայն հարձակվողների մասին չէ, ամբողջ թիմը պետք է ներդրում ունենա գոլ խփելու համար»,- ասել է Ուոքերը։