Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Բարսելոնային» 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն ընտրել է «Բարսելոնան» այլ առաջարկներից, այդ թվում՝ «Բավարիայից»: Նախկինում հաղորդվում էր, որ Տան կարող է պայմանագիր կնքել հինգ մրցաշրջանի համար, սակայն նշվում է, որ «Բարսելոնայում» դեռ ոչինչ վերջնականապես որոշված չէ։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Ջոնաթան Տան անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։