Ժոաո Կանսելոն Խոսեպ Գվարդիոլայի մասին խոսելիս վերջիիս հաճար է անվանել։
«Պեպը ստիպեց ինձ այլ կերպ նայել ֆուտբոլին: Ինձ համար նա հանճար է»,- ասել է Ալ-Հիլալի պաշտպանը Canal 11-ին տված հարցազրույցում։
Ֆուտբոլիստը Գվարդիոլայի հետ աշխատել է «Մանչեսթեր Սիթիում» խաղալու տարիներին։
Հաղորդվում էր, որ 2022 թվականին կոնֆլիկտ է եղել գլխավոր մարզչի և խաղացողի միջև։ Ենթադրվում էր, որ դա է պատճառը, որ պորտուգալացին լքել է ակումբը, սակայն ինքը՝ Կանսելոն, հերքել է դա։