Ինչպես հայտնում է Mundo Deportivo պարբերական, Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Բարսելոնային»:
Առաջիկա շաբաթների ընթացքում «Բարսելոնայի» ներկայացուցիչները կհանդիպեն նրա գործակալի հետ՝ քննարկելու պայմանագրի բոլոր մանրամասները։ Գերմանիայի հավաքականի պաշտպանը վերջնականապես որոշել է, որ ցանկանում է խաղալ «Բարսելոնայում» Հանսի Ֆլիկի գլխավորությամբ և այդ մասին հայտնել է թիմակիցներին։
29-ամյա Տան «Բայերում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նա թիմի ավագն է, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։