Ուշագրավ փաստ «Էվերթոնի» դեմ «Լիվերպուլի» մեկնարկային կազմի մասին

Պրեմիեր Լիգայի «Էվերթոնի» դեմ  հետաձգված խաղը «Լիվերպուլը» մեկնարկել է Պրեմիեր Լիգայի պատմության մեջ առաջին անգամ առանց որևէ անգլիացու թիմի մեկնարկային կազմում ունենալու: Այս փաստը հաղորդում է Opta Sports-ը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» այս խաղում «Էվերթոնին» հաղթելուց հետո կկարողանա 9 միավորով առաջ անցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող «Արսենալից»:

Նշենք, որ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 1։1 հաշվով։