«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հունվարին արգելափակել էր թիմի պաշտպան Էրիկ Գարսիայի հեռանալը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետը Գարսիային համարում է «Բարսելոնայի» կարևոր ֆուտբոլիստ։
24-ամյա իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում Էրիկ Գարսիան մասնակցել է 22 հանդիպման, դարձել 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։