Լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե ինչպես կարող էր հայտնվել «Բարսելոնայում»։
«Երբ ես 23 տարեկան էի և խաղում էի «Պարմայում», «Բարսելոնան» հետաքրքրված էր ինձանով։ Ես խնդրեցի հորս և գործակալիս ամեն ինչ կարգավորել, բայց վերջում որոշեցի միանալ «Յուվենտուսին», որովհետև մեր նպատակն էր հաղթել Սերիա Ա-ում՝ մի քանի տարվա առանց գավաթ շրջանից հետո», – ասել է «Յուվենտուսի» լեգենդար դարպասապահը։