EUROPE LEAGUE. «Սոսյեդադը» հյուրընկալվելիս հաղթեց «Միդտյուլանդին»

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի առաջին խաղում «Սոսյեդադը» հյուրընկալվելիս հաղթեց  «Միդտյուլանդին» (1։2):

11-րդ րոպեին 11 մետրանոցից խաղի հաշիվը բացեց Բրաիս Մենդեսը։ Տակեֆուսա Կուբոն 31-րդ րոպեին կրկնապատկեց բասկերի առավելությունը, իսկ Ադամ Բուկսան 38-րդ րոպեին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն խաղում այլևս գոլեր չգրանցվեցին։