Էնցո Մարեսկա․ «Նա բաց կթողնի վեցից ութ շաբաթ»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի կորստի մասին։ Հարձակվողը շարքից դուրս կմնա վեցից ութ շաբաթ ազդրի վնասվածքի պատճառով:

«Ակնհայտ էր, որ նա մկանային վնասվածք ուներ, բայց մենք չհասկացանք, թե որքան լուրջ է դա: Հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ Ջեքսոնը խնդիրներ ունի։ Նա բաց կթողնի վեցից ութ շաբաթ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Football.London-ը։

Այս մրցաշրջանում Նիկոլասը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։