Դեկուն, ով զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրենի պաշտոնը, մեկնաբանել է կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագան։
«Բարսելոնան» երբեք չի ցանկացել վաճառել Արաուխոյին. Ռոնալդը երջանիկ է այստեղ։ Եթե ապագայում որոշ փոփոխություններ ցանկանա, կարող է այդպես ասել։ Բայց ես չեմ կարծում, որ դա այդպես է, այլապես նա նոր պայմանագիր չէր ստորագրի»,- ասել է Դեկուն:
Արաուխոյի և «Բլաուգրանայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականի կեսերը: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ուրուգվայցին երեք հանդիպում է անցկացրել։