Դևիդ Մոյեսը՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպման ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին 🎥

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է Պրեմիեր լիգայի` «Լիվերպուլի» հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասին։ Դերբին ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

«Ես հիասթափված էի, որ Դուկուրեն կարմիր քարտ ստացավ։ Նա լավ հանդիպում անցկացրեց, բայց հիմա մենք չենք կարող հույս դնել նրա վրա հաջորդ խաղում։ Այդ երեկո հույզերը բարձրացել էին, տրիբունաները պարզապես հուզված էին», – Մոյեսի խոսքերը մեջբերել է BBC-ն։

Հիշեցնենք, որ ծեծկռտուքի արդյունքում խաղադաշտից հեռացվեց նաև «Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը։