CHAMPIONS LEAGUE. «Բավարիան» հաղթեց «Սելթիկին». այլ արդյունքներ 🎥

Չեմպիոնների Լիգայի Փլեյ-օֆֆ փուլի 1/16-րդ եզրափակչի «Սելթիկ» – «Բավարիա» հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով, գերմանական թիմի հաղթանակով։

Խաղի հաշիվը բացվեց 45-րդ րոպեին, Օլիսեի գեղեցիկ հարվածով, 49-րդ րոպեին Հարի Քեյնը խաղի հաշիվը դարձրեց 0։2, իսկ Դեյզեն Մաեդան 79-րդ րոպեին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ գրավելով գերմանական գրանդի դարպասը։

 

 

Զուգահեռաբար ընթացող խաղում «Բենֆիկան» դրսում հաղթեց «Մոնակոյին» ՝ 48-րդ րոպեին Վանգելիս Պավլիդիսի հեղինակած գոլի շնորհիվ։