«Բետիսը» մտադիր է իր կազմում պահել Անտոնիին

Իսպանական «Բետիսը» մտադիր է իր կազմում պահել «Մանչեսթեր Յունայթեդից» բոլորովին վերջերս տեղափոխված վինգեր Անտոնիին։ Այս մասին հայտնում է The Sun Football-ը։

Հիշեցնենք, որ «Բետիսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստին վարձակալել էր «կարմիր սատանաներից»: Աղբյուրի համաձայն՝ «Բետիսը» հետաքրքրված է Անտոնիին գոնե հաջորդ մրցաշրջանում պահելով։

Բետիսի կազմում Էնթոնին մասնակցել է երկու խաղի՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Վինգերի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 20 միլիոն եվրո։)