Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլական «Ֆլամենգոյի» եզրային պաշտպան Ուեսլիի նկատմամբ, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ «Ֆլամենգոն» պատրաստ է լսել կատալոնացիների առաջարկները 35-40 միլիոն եվրոյի չափով։
Պաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրն բրազիլական թիմի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ավարտը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։