«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

Իսպանացի պաշտպան Պաու Կուբարսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։
Կատալոնական ակումբը հայտարարել է 18-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելու մասին։

Հաղորդվում էր, որ Կուբարսիի նոր պայմանագրով նրա գնման կետի չափն ավելացել է։ Ակումբն այդ մասին ոչինչ չի ասել։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կուբարսին անցկացրել է 23 հանդիպում և կատարել 3 արդյունավետ փոխանցում։