«Արսենալը» հարձակման գիծը ուժեղացնելու երկու տարբերակ ունի

«Արսենալը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի հարձակման գիծը։

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «զինագործների» շորթ ցուցակում ընդգրկված են «Ինտերի» երկու հիմնական հարձակվողները՝ Լաուտարո Մարտինեսը և Մարկուս Թյուրամը։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը արգենտինացի հարձակվողին գնահատում է 100 միլիոն եվրո։ 27-ամյա Մարկուս Թյուրամն իր հերթին գնահատվում է 75 միլիոն եվրո։

«Արսենալն» այս պահին զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։