Դեկուն խոսել է «Բարսելոնայում» Լամին Յամալի ապագայի մասին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն պատասխանել է թիմի երիտասարդ հարձակվող Լամինե Յամալի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

«Մենք առանցքային ֆուտբոլիստներ ունենք, Լամինը նրանցից մեկն է: Քննարկումներ չեն եղել այլ ակումբների հետ տրանսֆերի շուրջ, մենք գին չենք սահմանել Յամալի համար։ Առաջարկներ չեն եղել, քանի որ մենք չենք էլ նախատեսում այդ հարցը քննարկել։ Նա անկասկած, երկար տարիներ կմնա այստեղ», – Դեկուի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: