Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Ռեալում»։
Մադրիդյան թիմի ղեկավարությունը 23-ամյա ֆուտբոլիստին նշել է որպես հաջորդ ամառ առաջնահերթ թիրախ։ Ինչպես հայտնում է getfootballnewsfrance-ը, ֆուտբոլիստն ինքը պատրաստ է միանալ «արքայական» ակումբին։ Ուիլյամը «Ռեալ» տեղափոխությունը դիտարկում է որպես իր ֆուտբոլային երազանքի իրականացում։
Պաշտպանի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Սալիբայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։ Նա «Արսենալում» հանդես է գալիս 2019 թվականից։