Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին Սաուդյան Արաբիայի առաջարկի մասին։
«Ես ոչինչ չգիտեմ, ինձ հետ ոչ ոք չի խոսել, ես պետք է խոսեմ նախագահի հետ։
Հուսով եմ, որ կարող եմ երկար մնալ այստեղ, այս մրցաշարն ինձ ավելին է տալիս։ Ես ցանկանում եմ պատմություն կերտել,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ սաուդյան ակումբներից մեկը պատրաստ է բրազիլացուն 1 միլիարդ եվրոյի 5 տարվա պայմանագիր առաջարկել։